Շերեմետևոն մարտի 15-ից դադարեցնում է D տերմինալի աշխատանքը

Շերեմետևո միջազգային օդանավակայանը մարտի 15-ից դադարեցնում է D տերմինալի աշխատանքը՝ աշխատանքի օպտիմալացման համար և միջազգային փոխադրումների սահմանափակման պատճառով: Օդանավակայանը թռիչքներ կիրականացնի D տերմինալից դեպի B և C տերմինալներ:

«Բելավիա», «Արմենիա ավիաընկերություն», Vietnam Airlines, Corendon Airlines, Korean Air, MIAT Mongolian Airlines, «Աերոֆլոտ» Cham Wings Airlines, Air India, Air Serbia ավիաընկերությունների չվերթները կտեղափոխվեն C տերմինալ։ «Աերոֆլոտ», «Ռոսիա», «Յամա», «Իկար», Nordwind Airlines, «Սեվերստալ» ավիաընկերությունների չվերթները կտեղափոխվեն B տերմինալ։

Օդանավակայանը ժամանակավոր կսահմանափակի D տերմինալի տարածքում ավտոկայանումն ու տեղաշարժը, տեղեկացնում է News.am։