Խրամորթին կից հատվածում ուժեղացված ծառայություն է իրականացվում

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է Արցախի ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները կասեցնելու և իրադրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կայունացնելու նպատակով Արցախի Հանրապետության իշխանությունները ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները»,– նշված է հաղորդագրության մեջ։

ԱԽ գրասենյակից կոչ են անում տուրք չտալ ոչ արժանահավատ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։