Մահացել է հասարական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը

75 տարեկան հասակում երկարատև ծանր հիվանդությունից այսօր կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը։

Ալվարդ Պետրոսյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 4-ին:

Ալվարդ Պետրոսյանը ԱԺ երեք գումարման պատգամավոր է եղել (ՀՅԴ համամասնական ընտրացուցակով), պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով (1997 թ.), 2011-ին արժանացել է Պատվո շքանշանի, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ է, արժանացել է մի շարք գրական մրցանակների, տեղեկացնում է News.am-ը։