2022-03-11 11:41
Լրատվական գործակալություններ
ՌԴ-ն առաջարկել է Ուկրաինայի բիոծրագրերի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել
Ռուսաստանը խնդրել է Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագրերի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել։ Տեղեկությունը Twitter-ում հայտնել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ռուսական առաքելությունը մարտի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանդիպում է նախաձեռնել Ուկրաինայի տարածքում ԱՄՆ ռազմական կենսաբանական գործունեությունը քննարկելու նպատակով»,- գրել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։