2022-03-11 13:13
Լրատվական գործակալություններ
Պուտինը համաձայնել է Ուկրաինայում կամավորականներին ներգրավելու առաջարկին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ուկրաինայում կամավորականներին ներգրավելու գաղափարին։
Պետության ղեկավարի խոսքով՝ «արևմտյան հովանավորները» չեն թաքցնում վարձկանների հավաքագրումը հակամարտությանը մասնակցելու համար, «դա անում են բացահայտ, անտեսելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը», տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նաև հավանություն է տվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկին՝ Դոնբասին հանձնել որպես հաղթավար վերցված արևմտյան արտադրության տեխնիկան, տանկերը և հրազենը, տեղեկացնում է News.am-ը։