2022-03-11 15:38
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ն 47 մլն դոլար կհատկացնի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին
ԱՄՆ-ն 45 մլն դոլար կհատկացնի Հայաստանին և ևս 2 մլն` Լեռնային Ղարաբաղին։ Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:
Նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է հատկացումների մասին ամփոփ օրինագիծ, որում ներկայացված են 2022 ֆինանսական տարվա ծախսերը: Փաստաթուղթը նախատեսում է առնվազն 45 մլն դոլար օգնություն տրամադրել Հայաստանին և 2 մլն դոլար ԼՂՀ-ին մարդասիրական ականազերծման նպատակով:
Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների ենթակոմիտեում Հայաստանին և ԼՂՀ-ին ֆինանսական օգնություն ցուցաբերելու կոչերով դիմել էին կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփեյերը և մի շարք այլ օրենսդիրներ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: