Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

Արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, ՀԳՄ անդամ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` ժամը 18։00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Հայաստանի գրողների միությունը։

Վերջին հրաժեշտը կլինի մարտի 12-ին՝ ժամը 12։30-ին, նույն եկեղեցուց: Պետրոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում։

Հայտնել էինք, որ կյանքի 76-րդ տարում երկարատև և ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական–քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը։