2022-03-11 16:49
Լրատվական գործակալություններ
Պուտին. Ռուս-ուկրաինական բանակցություններում որոշակի դրական տեղաշարժեր կան
Ռուս-ուկրաինական բանակցություններում որոշակի դրական տեղաշարժեր կան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես ձեզ անպայման կտեղեկացնեմ ուկրաինական ուղղությամբ տիրող իրավիճակի մասին, առաջին հերթին այն մասին, թե ինչպես են այժմ ընթանում բանակցությունները։ Դրանք ընթանում են ամենօրյա ռեժիմով, և կան որոշակի դրական տեղաշարժեր։ Այդ ամենի մասին ես ձեզ ավելի մանրամասն կպատմեմ»,- ասել է Պուտինը, տեղեկացնում է News.am-ը։