2022-03-11 19:34
Լրատվական գործակալություններ
ԱՀԿ-ն Ուկրաինային «խստորեն խորհուրդ է տվել» ոչնչացնել կենսալաբորատորիաների «վտանգավոր ախտածինները»
ԱՀԿ-ն Ուկրաինայի ԱՆ-ին «խստորեն խորհուրդ է տվել» ոչնչացնել կենսալաբորատորիաների «վտանգավոր ախտածինները», հաղորդում է CNN-ը:
«ԱՀԿ-ն նաև խթանում է կենսաանվտանգությունը լաբորատորիաներում, ինչպես, օրինակ, ախտածինների պատահական կամ միտումնավոր արձակման կանխումը: Որպես այս աշխատանքի մի մաս՝ ԱՀԿ-ն հորդորել է Ուկրաինայի Առողջապահության նախարարությանը և այլ պատասխանատու մարմիններին ոչնչացնել խիստ վտանգավոր ախտածինները՝ կանխելու ցանկացած հնարավոր արտահոսք»,- ասել է ԱՀԿ-ն՝ ի պատասխան CNN-ի հարցմանը:
«ԱՀԿ-ն պարբերաբար աջակցում է անդամ պետություններին՝ զարգացնելու իրենց հանրային առողջության կարողությունները, այդ թվում՝ օգնելով բարելավել լաբորատորիաների անվտանգությունը», - գրել է ԱՀԿ-ի խոսնակ Թարիք Յաշարևիչը, տեղեկացնում է News.am-ը: