ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցավ Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագրերի վերաբերյալ նիստը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սկսել է Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմա-կենսաբանական ծրագրերի վերաբերյալ նիստը։

Խորհրդի անդամներից առաջինը ելույթ է ունեցել Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան։

ԱՄՆ-ն ավելի վաղ դադարեցրել էր իր տարածքում ռազմակենսաբանական հետազոտություններն ամերիկյան բնակչության համար վտանգի պատճառով:

«Այդ ժամանակ Կիևի իշխանությունը, ըստ էության, հավանություն է տվել իր երկիրը փորձադաշտ դարձնելու և Ուկրաինայի բնակիչներին որպես պոտենցիալ փորձարարներ օգտագործելու գաղափարին», - ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Նրա խոսքով՝ այժմ Կիևն Արևմուտքի հրահանգով անհապաղ դադարեցնում է կենսաբանական ծրագրերն ու վերացնում է հետքերը:

Համապատասխան նիստ անցկացնելու խնդրանքով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը դիմել է մարտի 10–ի երեկոյան:

Ավելի վաղ Ռուսաստանի ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ ռազմական հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի տարածքում բացահայտվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանցի գործունեությունը, դրանք աշխատում էին ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կից սպառնալիքի կրճատման գործակալության պատվերով: Վաշինգտոնը պնդում է, որ Ուկրաինայում ԱՄՆ պատվերով կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի մասին հայտարարությունները քարոզչություն և ապատեղեկատվություն են, տեղեկացնում է Sputnik Արմենիա: