Ադրբեջանը մարդասիրական օգնություն կուղարկի Ուկրաինա

Ադրբեջանի կառավարությունը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինայի ժողովրդին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Այն բաղկացած է հիմնականում սննդից և դեղորայքից։

380 տոննա ընդհանուր կշռով օգնությունը Կիև կհասցվի Silkway ավիաընկերության բեռնատար ինքնաթիռով տեղական ժամանակով 09.00-ին։

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին մասնակցել է Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանից բեռների ուղարկման արարողությանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից Ուկրաինա են ուղարկվել դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ, տեղեկացնում է News.am։