Չավուշօղլուն գոհ է Միրզոյանի հետ հանդիպումից

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ասել է, որ իրենց հանդիպումը շատ արդյունավետ և կառուցողական է եղել։

«Մենք շատ արդյունավետ և կառուցողական հանդիպում ունեցանք», - Անթալիայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։

Anadolu-ն հաղորդում է, որ նախարարները քննարկել են Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները, տեղեկացնում է Aysor.am։