2022-03-14 11:28
Լրատվական գործակալություններ
17 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 422 021
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 17-ով և դարձել 422 021: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 246 մարդ, կատարվել է 2 936 474 թեստավորում, առողջացել են վարակվածներից 408 562-ը: Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 8 576, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։