2022-03-14 13:51
Լրատվական գործակալություններ
«Արցախպրեսը» հաքերային հարձակման է ենթարկվել
«Արցախպրես» լրատվական գործակալության կայքը ենթարկվել է հաքերային հարձակման։ Տեղեկությունը լրատվամիջոցը հայտնում է Facebook–ի էջում։
«Տարվում են աշխատանքներ կայքի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ»,–նշված է հայտարարության մեջ։
Հավելենք, որ կայք հնարավոր է մուտք գործել, սակայն հաքերներն այնտեղ ինչ–ինչ «փոփոխություններ» են արել։