2022-03-14 19:15
Լրատվական գործակալություններ
Պոդոլյակ․ Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններում «տեխնիկական դադար է»
Ռուսաստանի հետ բանակցություններում «տեխնիկական դադար» կլինի մինչև վաղը։ Այս մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Բանակցություններում տեխնիկական դադար է վերցվել մինչև վաղը։ Աշխատանքային ենթախմբերում լրացուցիչ աշխատանքի և առանձին սահմանումներ հստակեցնելու համար: Բանակցությունները շարունակվում են»,-գրել է Պոդոլակը Telegram-ի իր ալիքում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Մարտի 14-ին կայացել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլը: Հանդիպումը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով։