Դատարանը մերժեց՝ Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Դատարանը մերժեց՝ նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, փոխարենը բավարարեց մեկ այլ միջնորդություն՝ վերացնելով զանգեր կատարելու և տեսակցելու արգելանքը։
Հիշեցնենք, որ Կենտրոնի նստավայրում այսօր տեղի էր ունենում «Դրոշի գործ»-ով դատական նիստը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին ներկայացրեց՝ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու նոր միջնորդություն՝ առաջարկելով 5 մլն ՀՀ դրամ։ Փաստաբանը ներկայացված նոր միջնորդությունը հիմնավորեց ՝ Նարեկ Մանթաշյանի վատթարացած առողջական խնդրով։ Ըստ փաստաբանի, շաքարային դիաբետ ունեցող ամբաստանյալին ՔԿՀ-ն ինսուլին չի տրամադրել և պատշաճ չի կազմակերպել նրա առողջական իրավունքը։
Մեղադրող կողմն առարկեց փաստաբանի ներկայացրած նոր միջնորդությունը։ Հայտարարված ընդմիջումից հետո դատարանը շարունակեց նիստը ՝ հայտարարելով, որ միջնորդություներից մեկը մերժվել է, մյուսը՝ բավարարվել, տեղեկացնում է Yerevan Today-ը։