2022-03-15 09:30
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ գլխավոր քարտուղարը գնահատել է միջուկային հակամարտության հեռանկարը
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ միջուկային հակամարտության հեռանկարը «կրկին հնարավորի տիրույթում է հայտնվել», գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ռուսական միջուկային ուժերի մարտական պատրաստականության մակարդակի բարձրացումը արյունը սառեցնող իրադարձություն է։ Միջուկային հակամարտության հեռանկարը, որը ժամանակին անհնար էր պատկերացնել, այժմ կրկին հնարավորի տիրույթում է հայտնվել»,- լրագրողներին ասել է Գուտերեշը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է ապահովվի։ Նա կոչ է արել «դիվանագիտության և խաղաղության ուղին բռնել», տեղեկացնում է News.am-ը։