2022-03-15 09:30
Լրատվական գործակալություններ
Իրանը Ֆորդո միջուկային օբյեկտում դիվերսիա է կանխել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Ֆորդո միջուկային օբյեկտում դիվերսիա է կանխել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Նշվում է, ԻՀՊԿ-ի հետախուզական ծառայությունները կարողացել են բացահայտել և վնասազերծել դիվերսիոն խմբի, որը պլանավորել էր Նովրուզի նախօրեին դիվերսիա իրականացնել օբյեկտում։ Նովրուզը իրանական օրացույցով նոր տարին է, որը երկրում նշվում է մարտի 20-ին։
Իշխանությունները նախատեսում են մանրամասներն ավելի ուշ հրապարակել, տեղեկացնում է News.am-ը: