2022-03-16 16:10
Լրատվական գործակալություններ
Արցախից տեղահանվածները նամակ փոխանցեցին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախից տեղահանված շուշեցիները նամակ փոխանցեցին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Շուշեցիները դիմում են ՌԴ իշխանություններին՝ Քարինտակ-Շուշի ճանապարհին ռուսական անցակետ տեղադրելու խնդրանքով։
«Մենք դիմում ենք Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը՝ խնդրելով կասեցնել ադրբեջանական և այլ ահաբեկիչների մուտքը Շուշի։ Խնդրում ենք տեղադրել ռուս խաղաղապահների անցակետը Քարինտակ-Շուշի ավտոճանապարհին: Դա թույլ կտա վերահսկողության տակ առնել նեոֆաշիստների հնարավոր գործողությունները Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում», տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։