Զախարովա․ Ղրիմի ապագան ընդմիշտ ՌԴ-ի հետ է

Ղրիմի ապագան ընդմիշտ Ռուսաստանի հետ է, հարցը վերջնականապես փակված է, այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հավելել է, որ ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների պատժամիջոցները չեն փոխի Մոսկվայի դիրքորոշումը։

«Դա որևէ մեկին դուր է գալիս, թե ոչ, բայց Ղրիմի ապագան ընդմիշտ Ռուսաստանի հետ է։ Մեզ համար այդ հարցը, ինչպես գիտեք, վերջնականապես փակված է։ Ոչ մի պատժամիջոց, ոչ մի սպառնալիք, ոչ մի շանտաժ, լինի դա ԱՄՆ–ն, թե նրա կամակատարներից մեկը, ով երևակայել է` իբր ինքը աշխարհի տերն է, մեր դիրքորոշումը չի փոխի», – ասել է Զախարովան։

Նա նշել է, որ աշխարհում մեծացել է Ղրիմի հետ կապեր հաստատելու հետաքրքրությունը, օտարերկրյա գործընկերների թիվն աճել է, տեղեկացնում է Sputnik Արմենիա։