Զելենսկիին Խաղաղության Նոբելյան մրցանակի կառաջադրեն

Ուկրաինայի ժողովուրդը և նախագահ Վլադիմիր Զելենսկին Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդներ կլինեն։ Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության կոմիտեի կայքը, գրում է zn.ua լրատվամիջոցը:

Այս նախաձեռնությամբ հանդես են եկել եվրոպացի նախկին և ներկա քաղաքական գործիչները։ Ըստ նրանց՝ աշխարհն ականատես է եղել ուկրաինացիների խիզախությանը՝ ռուսական բանակին դիմակայելիս։

Քաղաքական գործիչները հայտարարել են Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների առաջադրման ժամկետը մինչև այս տարվա մարտի 31-ը երկարաձգելու անհրաժեշտության մասին՝ «պատմական և աննախադեպ իրադարձությունների լույսի ներքո».

«Միլիոնավոր ընտանիքներ ապրում են վախի մեջ, նրանց տները վտանգված են ռմբակոծություններից և զավթիչ բանակից: Մենք ականատես ենք Ուկրաինայի ժողովրդի խիզախությանը, որը դեմ է Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմին։ Եկել է ժամանակը ցույց տալու Ուկրաինայի ժողովրդին, որ աշխարհն իրենց կողքին է»,- ասել են կազմակերպիչները։Հայտարարությունը ստորագրել են 36 քաղաքական գործիչներ՝ մեծ մասը Նիդեռլանդներից, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Անկ Բեյլևելդը և նախկին արտգործնախարար Բեն Բոտը, տեղեկացնում է Փաստինֆո: