Պուտինը Դոնբասի մասին խոսելիս մեջբերում է արել Սուրբ գրքից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Դոնբասի պաշտպանության համար Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիայի նպատակների մասին, տողեր է մեջբերել Սուրբ գրքից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկրի ղեկավարն ընդգծել է խաղաղ ժողովրդին ցեղասպանությունից և տառապանքից ազատելու կարևորությունը։ «Մտքիս Սուրբ գրքից խոսքեր են գալիս. սեր այնպիսի, որ ինչ-որ մեկը հոգին տար իր բարեկամների համար», ասել է Պուտինը՝ ուրբաթ ելույթ ունենալով Ղրիմի և Ռուսաստանի վերամիավորման օրվա առթիվ կազմակերպված տոնական համերգ-հանրահավաքի ժամանակ։
Պուտինը հավելել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայի նպատակը մարդկանց ազատումն է ցեղասպանությունից։
«Հենց այդ տառապանքից, այդ ցեղասպանությունից մարդկանց փրկությունն է Դոնբասում և Ուկրաինայում մեր ձեռնարկած ռազմական օպերացիայի հիմնական, գլխավոր պատճառը, շարժառիթը և նպատակը։ Հենց դա է նպատակը»,- հայտարարել է նա, տեղեկացնում է News.am-ը։