2022-03-19 11:21
Լրատվական գործակալություններ
Չեխիայի նախկին ղեկավարը հրաժարվել է վերադարձնել Պուշկինի մեդալը
Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը հրաժարվել է վերադարձնել Պուշկինի մեդալը, որը ստացել է 2007 թվականին: Նա այդ մասին ասել է «Лидове новины» թերթին տված հարցազրույցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես երեխայություն եմ համարում այդ մեդալը ցուցադրաբար ինչ-որ մեկին վերադարձնելը։ Ես այդքան չեմ իջնի։ Դրան գնալու համար ինձ պետք է կառափնարան տանեն», - ասել է չեխ քաղաքական գործիչը։
Կլաուսին կոչ են արել այդ քայլին գնալ Ուկրաինայի իրադրության ֆոնին։ Կլաուսը նաև ընդգծել է, որ մերժում է ռուսական մշակույթի ժխտումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: