2022-03-21 09:52
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ. Ուկրաինայում հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 902 խաղաղ բնակիչ
Մարտի 19-ի կեսգիշերվա դրությամբ Ուկրաինայում զոհվել է առնվազն 902 խաղաղ բնակիչ, ևս 1 459-ը վիրավորվել է, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչությանը։
«Խաղաղ բնակիչների մեծ մասը զոհվել է պայթուցիկ նյութերի կիրառման հետևանքով, ինչպիսին են ծանր հրետանու և համազարկային կրակի հրթիռային համակարգերի գնդակոծումները, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածները»,- նշվել է հաղորդագրությունում։
Զոհերի փաստացի թիվը, ինչպես ենթադրվել է, զգալիորեն ավելի շատ է, քանի որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչությունը, որը երկրում մոնիթորինգի մեծ խումբ ունի, դեռևս չի կարողացել ստանալ կամ ստուգել զոհերի մասին տեղեկությունները խիստ տուժած մի քանի քաղաքներից, ներառյալ Մարիուպոլը, նշվել է հաղորդագրությունում, տեղեկացնում է News.am-ը։