2022-03-21 13:07
Լրատվական գործակալություններ
Ընդդիմությունն առաջարկում է ուժեղացնել վարչապետի և արտգործնախարարության հաշվետվողականությունը
«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ մարտի 21-ին անցկացվում են խորհրդարանական լսումներ։
Քննարկման թեման «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է։
Օրենսդրական նախաձեռնությունը, ըստ էության, միտված է խորհրդարանի առջև արտաքին գործերի նախարարության և վարչապետի հաշվետվողականության բարձրացմանը։ Մասնավորապես, տարին երկու անգամ ԱԳՆ ղեկավարից և վարչապետից կպահանջվի գրավոր զեկույցներ ներկայացնել խորհրդարանին, որոնց քննարկումն իրականացվում է դռնփակ ռեժիմով։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր խոսքում ողջունեց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներին, որոնք նույնպես մասնակցում են խորհրդարանական լսումներին։ Նրա ելույթն ուղեկցվեց բուռն ծափահարություններով, տեղեկացնում է News.am-ը։