2022-03-21 14:08
Լրատվական գործակալություններ
Արմեն Աշոտյանը «ծանր վիրավորանքի» հոդվածով հրավիրվել է ոստիկանություն
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «ծանր վիրավորանքի» հոդվածով հրավիրվել է ոստիկանության:
Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Այս գրառման համար այսօր հրավիրվել էի Էրեբունու ոստիկանության բաժին՝ «վիրավորանքի» տխրահռչակ հոդվածով։
Եվրամիության դեսպանին հանկարծ չասեք, կարող է հանկարծ զարթնի ու մատ թափ տա Նիկոլի վրա»:
Նա տեղադրել է իր նախորդ գրառումներից մեկի սքրինշոթը, որտեղ գրել է. «Լսիր, այս սրիկա: Ես եմ քեզ ասում, որ դու հանձնել ես հողերը: Դու դավաճան ես, դու հողատու ես:
Դե արի, հլը փորձիր հետս մատ թափ տալով խոսես»:
News.am