2022-03-22 13:06
Լրատվական գործակալություններ
Արցախի ՄԻՊ-ը դիմել է եվրոպացի պաշտոնյաներին․ «Դուք դեռ հետաքրքրվա՞ծ եք մարդու իրավունքների հարցերով»
«Ադրբեջանի ղեկավարության «ակտիվ ներգրավվածությամբ» Արցախը կրկին զրկված է գազամատակարարումից: Անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքին», - թվիթերի իր միկրոբլոգում, դիմելով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Դիմելով Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ Ստեփանյանը գրել է. «Դուք դեռ հետաքրքրվա՞ծ եք մարդու իրավունքների հարցերով», տեղեկացնում է News.am-ը։