2022-03-22 13:42
Լրատվական գործակալություններ
Այսօր կկայանա «Սիլվայի գործով» դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կկայանա «Սիլվայի գործով» դատական նիստը:
Որպես մեղադրյալներ գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ վերջին նիստը չկայացավ Գևորգյանի բացակայության պատճառով։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, իմանալով ԵԽԽՎ նստաշրջանին Գևորգյանի մասնակցության մասին, այնուամենայնիվ նիստը նշանակեց նույն օրը և ժամին: