2022-03-23 11:20
Լրատվական գործակալություններ
Կրթական հաստատություններն Արցախում այս շաբաթ չեն գործի. ջեռուցման խնդիր կա
Եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ կրթական հաստատություններն Արցախում այս շաբաթ չեն գործի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին։ Իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։