28 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 422 382

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 28-ով և դարձել 422 382: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 519 մարդ (-106), կատարվել է 2 957 329 թեստավորում (+2 481), առողջացել են վարակվածներից 409 456-ը (+99): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 8 603, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։