Լեհաստանն արտաքսում է 45 ռուս դիվանագետի. Ռուսաստանը խոստանում է համաչափ պատասխան տալ
Լեհաստանի կառավարությունը «պերսոնա նոն գրատա» Է հայտարարել 45 ռուս դիվանագետի։ Համապատասխան նոտան հանձնվել է Վարշավայում ՌԴ դեսպանին։ Մոսկվան արդեն խոստացել է համաչափ պատասխանել տալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը հանրապետության արտաքին գործերի նախարարության համար պատրաստել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և առևտրային ներկայացուցչությանն 45 աշխատակիցներից բաղկացած ցուցակը։
Լեհական հետախուզական ծառայությունները պնդում են, որ ռուսաստանցիներն աշխատել են «այսպես կոչված դիվանագիտական քողարկման տակ» և «հետախուզական գործունեություն ծավալել Լեհաստանի դեմ»։
Ցուցակում ներառված են «ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաև նրանց հետ համագործակցող անձինք»։
Ընդ որում, Լեհաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշումներ չեն ընդունվել, նշել են ԱԳՆ-ում։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոստացել է, որ Վարշավայի գործողություններն անպատասխան չեն մնա։ Նա դրանք որակել է որպես Լեհաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների «ազատ անկման շարունակություն»։
Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը հաստատել է Լեհաստանի ԱԳՆ-ից 45 դիվանագետների արտաքսման մասին նոտա ստանալը, որը չի համապատասխանում Վիեննայի կոնվենցիային։ Նրա խոսքով՝ նման մեղադրանքների համար հիմքեր չկան։
Դիվանագիտական ներկայացուցչությունների արտաքսված աշխատակիցները պետք է տարբեր ժամերի լքեն Լեհաստանը, առավելագույնը 5 օրում։
Անդրեևը մանրամասնել է, որ Մոսկվան պատասխան քայլի կձեռնարկի՝ «փոխադարձության սկզբունքով», և կարտաքսի լեհ դիվանագետներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։