Մահացել է Մադլեն Օլբրայթը

Մահացել է Մադլեն Օլբրայթը՝ ԱՄՆ առաջին կին պետքարտուղարը, ով «սառը պատերազմի» ավարտից հետո օգնել է ղեկավարել Արևմուտքի արտաքին քաղաքականությունը։ Նա 84 տարեկան էր, հայտնում է CNN-ը։

Օլբրայթը նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի կենտրոնական դեմքն էր։ Սկզբում նա ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն էր, այնուհետև դարձավ երկրի գլխավոր դիվանագետը։ Նա հանդես էր գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնման օգտին, պնդում էր, որ դաշինքը միջամտի Բալկաններում ցեղասպանությունն ու էթնիկ զտումները դադարեցնելու համար, ձգտում էր նվազեցնել միջուկային զենքի տարածումը և պաշտպանում էր մարդու իրավունքները և ժողովրդավարությունը ամբողջ աշխարհում:

Նա ԱՄՆ արտաքին քաղաքականության դեմքն էր «սառը պատերազմի» ավարտից մինչև ահաբեկչության դեմ պատերազմը, որ հրահրվել էր 2001թ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետևանքով: Նա ամերիկացիներին համարում էր «անփոխարինելի ազգ», երբ խոսքը վերաբերում էր ուժի օգտագործմամբ ամրապնդված դիվանագիտության կիրառմանը՝ ամբողջ աշխարհում ժողովրդավարական արժեքները պաշտպանելու համար:

«Մենք բարձր ենք կանգնած և ավելի հեռու ապագային ենք նայում, քան մյուս երկրները, և մենք այնտեղ վտանգ ենք տեսնում բոլորիս համար»,- 1998թ ասել է նա NBC-ին: «Ես գիտեմ, որ զինվորական համազգեստով ամերիկացի տղամարդիկ և կանայք միշտ պատրաստ են զոհաբերությունների՝ հանուն ազատության, ժողովրդավարության և ամերիկյան կենսակերպի»:

Ամենաուշագրավը, հավանաբար, Բալկաններում բռնությանը վերջ տալու նրա ջանքերն էին, և նա վճռորոշ դեր խաղացե որ 1999թ Քլինթոնը միջամտի Կոսովոյում, տեղեկացնում է News.am: