ԶԼՄ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները մեկ տարով կերկարաձգվեն

Յենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կմնա ևս մեկ տարի, հաղորդում է նորվեգական TV-2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր տվյալները։

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթյորեն TV-2-ին ասել է, որ կաջակցի ՆԱՏՕ-ում Սթոլթենբերգի մանդատի երկարաձգմանը, եթե նման որոշում կայացվի։ Վարչապետի խոսքով՝ ինքը հարցը քննարկել է գլխավոր քարտուղարի հետ և հայտնել իր աջակցության մասին։

Բացի այդ, ԱՄՆ մի քանի պաշտոնյաներ Financial Times-ին հայտնել են, որ իրենք տեսնում են աճող աջակցություն Սթոլթենբերգի պաշտոնավարման ժամկետի երկարաձգմանը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է. «Մենք կարծում ենք, որ Յենս Սթոլթենբերգը ֆանտաստիկ աշխատանք է կատարում և վճռորոշ դեր ունի ՆԱՏՕ-ում»:

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի կարծիքով՝ փոթորկի ժամանակ կապիտանին փոխելը հեշտ գործ չէ, և լիազորությունների երկարաձգումը ճիշտ է, տեղեկացնում է News.am։