Ստրասբուրգում ՌԴ մշտական ներկայացուցչությունը դադարեցնում է աշխատանքը
Ստրասբուրգում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը կդադարեցնի իր աշխատանքը, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ որոշումը կապված է Եվրախորհրդից Ռուսաստանի դուրս գալու հետ։
«Կոնկրետ պայմանները և ձևերը ենթակա են հետագա համաձայնեցման»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիայի համաձայն՝ ընդունող երկրի (Ֆրանսիա) իշխանությունները պարտավոր են համապատասխան օգնություն ցուցաբերել Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչությանը, այդ թվում` իր աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների, տարածքների և գույքի անվտանգությունն ապահովելու հարցում։
Մարտի 15-ին հայտնի դարձավ, որ ՌԴ-ն պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։