2022-03-25 09:51
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ․ Շոյգուն և Պապիկյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը։