2022-03-26 09:27
Լրատվական գործակալություններ
Հայկական կողմն ունի 3 զոհ. Արցախի ՊԲ–ն հայտնել է նրանց անունները
Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։
Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով զոհերի անունները։ Այսպես, զոհվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):
Արցախի ՊՆ–ն նշում է, որ զինծառայողները զոհվել են Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։