Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ԱՅՆ ՄԻՏՔԸ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՐՈՂ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ ԴԱՌՆԱԼ
Բացելով «Օվերտոնի պատուհանը»՝ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները փորձում են հասարակական գիտակցության մեջ առաջ տանել միտքն այն մասին, որ Ղարաբաղը կարող է ընդգրկվել Ադրբեջանի կազմի մեջ: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ մարտի 25-ին հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ընդդիմադիր քաղքական գործչի խոսքով՝ այդ մասին վկայում է «վախվորած և դավաճանական» հռետորաբանությունը, որը հնչեցնում են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովը: Աշոտյանը կոշտ քննադատության է ենթարկել վերոնշյալ հանձնաժողովի ներկայիս կազմը, ինչպես նաև նրա պասիվ դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի հարցով:
«Օրերս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը սրվել է, իսկ այսպես կոչված՝ Հայաստանի պաշտպանության նախարարն ինչ-ինչ պատճառով որոշել է մասնակցել կոկորդիլոսի քարոզարշավին Վեդիում: Այդ ընթացքում թուրքերն առաջ են գալիս, ռուսներին չի հաջողվում զսպել նրանց: Հայերը խառնվել են իրար, դրանից հետո բանակցություններ են սկսվել»,- նկատել է Աշոտյանը: