Մեդվեդև․ Բանակցությունները լավագույն ուղին են

Ռուսաստանն իրավունք ունի միջուկային զենք կիրառել մի քանի դեպքում, սակայն բանակցությունները լավագույն և ամենաճիշտ ուղին են։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Մեդվեդևը հիշեցրել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել չորս իրավիճակում՝ առաջինը միջուկային զենքի կիրառմամբ երկրի ուղղությամբ հրթիռային հարձակումն է, երկրորդը Ռուսաստանի դեմ միջուկային զենքի այլ կիրառումն է, երրորդը ոտնձգությունն է կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ, որից հետո զսպման ռուսական միջուկային ուժերի գործունեությունը կաթվածահար կլինի, և չորրորդը Ռուսաստանի գոյության սպառնալիքն՝ նույնիսկ առանց երկրի դեմ միջուկային զենք կիրառելու։

«Ակնհայտ է, որ մենք ելնում ենք նրանից, որ բանակցությունները, դիվանագիտական ​​ջանքերն ամենադժվար իրավիճակներում լավագույն և ամենաճիշտ ճանապարհն են։ Այլ հարց է, որ բանակացությունները ոչ միշտ են հաջողությամբ պսակվում, բայց պետք է գնալ այդ ճանապարհով»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում, տեղեկացնում է News.am։