2022-03-28 09:24
Լրատվական գործակալություններ
Նախնական արդյունքներով Վեդի խոշորացված համայնքում հաղթել է Գարիկ Սարգսյանը
Հայտնի են Վեդի համայնքի ընտրությունների նախնական ընդհանուր արդյունքները:
«Քաղաքացիական պայմանագիր» -ը ստացել է 5971 ձայն, իսկ «Իմ հզոր համայնք»-ը 4812 ձայն:
Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ ՔՊ ցուցակը գլխավորում է Գարիկ Սարգսյանը, տեղեկացնում է News.am-ը: