Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում

Արամ Ազատյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցությանը հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Արամ Դանիելյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային վարչության պետք է նշանակվել Արմեն Հարությունյանը, տեղեկացնում է News.am։