2022-03-28 12:28
Լրատվական գործակալություններ
Լուկաս Ֆուրլաս․ Ադրբեջանցիները շարունակում են անարգել ոչնչացնել հայերին
Ադրբեջանցիները շարունակում են անարգել ոչնչացնել հայերին։ Այս մասին Թվիթերում գրել է եվրախորհրդարանական Լուկաս Ֆուրլասը։
«Մինչ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վրա՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է մարդկային ողբերգությունը։ Ադրբեջանցիները շարունակում են անարգել ոչնչացնել հայերին։ ԵՄ-ը չի կարող պասիվ դիտորդի կարգավիճակում մնալ»,- նշել է նա, տեղեկացնում է News.am-ը։