2022-03-29 09:37
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ասվում է ԼՂ հակամարտությունում ռուս խաղաղապահների գործունեության մասին ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում, որը հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում։
«Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հավելել են, որ նաև պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում, տեղեկացնում է News.am-ը։