Ռուդենկո․ ՌԴ-ն ակնկալում է, որ լարվածությունը կկարգավի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա

Մոսկվան հույս ունի, որ լարվածությունը Լեռնային Ղարաբաղում կկարգավորվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք հույս ունենք, որ այդ ամենը, այնուամենայնիվ, կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում»,- ասել է նա, տեղեկացնում է News.am։