ՄԱԿ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու ջանքերը

ՄԱԿ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու ջանքերը եռակողմ ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ լարվածության մասին հաղորդագրություններով: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի և եռակողմ ջանքերը՝ ուղղված իրավիճակի թուլացմանը»,- ասել է նա, տեղեկացնում է News.am։