2022-03-30 13:43
Լրատվական գործակալություններ
Արցախի ԱԱԾ-ում մարտական ստորաբաժանումներ են ստեղծվում
Արցախի Հանրապետության խորհրդարանն այսօրվա նիստում ընդունել է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ, որոնց համաձայն Արցախի ԱԱԾ-ն իր կազմում ձևավորելու է մարտական ստորաբաժանումներ:
Նախագծի հիմնական զեկուցողի խոսքով՝ փոփոխությունն արվում է Արցախի պետական սահամանի շփման գծում ԱԱԾ ծառայողների կողմից մարտական հերթական գործընթացն իրավական առումով ամրապնդելու նպատակով :
Նախագիծն ընդունվեց 32 կողմ ձայնով:
Փաստինֆո