ՌԴ ՊՆ. Ռուսական զորքերի վերախմբավորման նպատակը Դոնբասի ազատագրումն է
Կիևի և Չեռնիգովի ուղղություններով ռուսական զորքերի վերախմբավորումն անհրաժեշտ է Դոնբասի ազատագրման գործողությունն ավարտելու համար։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Գեներալը պարզաբանել է, որ հատուկ գործողության առաջին փուլում նախատեսվում էր հակառակորդին ստիպել կենտրոնացնել իր ուժերը, միջոցները, ռեսուրսները և մարտական տեխնիկան՝ այդ ուղղություններով մեծ բնակավայրերը, ներառյալ Կիևը պահելու համար:
«Կաշկանդել նրանց ռազմի դաշտում և առանց այդ քաղաքները գրոհելու, որպեսզի քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ չլինեն, Կիևի ռեժիմի զինված կազմավորումներին այնպիսի պարտություն պատճառել, որը թույլ չէր տա այդ ուժերն օգտագործել մեր զինված ուժերի գործողությունների գլխավոր ուղղությամբ՝ Դոնբասում։ Այդ բոլոր նպատակները կատարվել են», - հստակեցրել է Կոնաշենկովը։
Միաժամանակ ռուսական բանակը լուծել է մեկ այլ խնդիր. պրոֆեսիոնալ գործողությունների միջոցով, Ուկրաինայի արևմտյան և կենտրոնական շրջաններից հակառակորդի թարմ ուժերի ներհոսքի բացակայության պայմաններում, օգտագործելով օդում գերազանցությունը և պարտության բարձր ճշգրտության միջոցները` պայմաններ ստեղծել Դոնբասի հանրապետությունների ազատագրման գործողության վերջնական փուլի անցկացման համար:
«Այդ նպատակով շարունակվում է Կիևի ռեժիմի կողմից ութ տարվա ընթացքում ստեղծված երկարատև պաշտպանական ամրությունների մշտական, նպատակային կրակային պարտությունը։ Ամբողջական վերահսկողության տակ են առնվել հաղորդակցության, մատակարարման և պահուստների մոտեցման բոլոր հիմնական գծերը։ Ոչնչացվել են Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը, աերոդրոմային ենթակառուցվածքները, ռազմական խոշորագույն պահեստները, վարձկանների պատրաստման և կենտրոնացման կենտրոնները»,– ասել է գեներալը։
Նա հավելել է, որ այդպիսով Կիևի և Չեռնիգովի ուղղություններով Ռուսաստանի զինված ուժերի բոլոր հիմնական խնդիրները կատարվել են, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: