Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը լարված է մնում

Մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ы, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նշվում է, որ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

«Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն»,–ասվում է հրապարակման մեջ:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: