2022-03-31 16:02
Լրատվական գործակալություններ
Կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել ռազմագերու ծնողը
Կառավարության շենքի մոտ այսօր վաղ առավոտից հավաքվել են 2020 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրկված, ապա գերեվարված տղաների հարազատները։
Կառավարության նիստից հետո նրանք զրուցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, սակայն չեն ցանկացել, որ լրատվամիջոցները լուսաբանեն։
Ավելի ուշ գերիների հարազատները փորձել են փակել Տիգրան Մեծ պողոտա-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածը։
Ինչպես հայտնում է 168․am-ը, ակցիայի մասնակիցներից մի տղամարդ քարով հարվածել է Կառավարության շենքի մուտքի դռանը, ինչից հետո կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ նրան բերման են ենթարկել, տեղեկացնում է Aysor.am-ը։