2022-04-01 09:23
Լրատվական գործակալություններ
Բացվել է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը
Մարտի 31-ից ապրիլի 2-ը տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի նպատակն է ստեղծել հարթակ՝ խթանելու և ուսումնասիրելու տեղական շուկան, առաջ մղելու ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծելու համագործակցային կապեր:
Ցուցահանդեսին կներկայացվեն պաշտպանական լուծումներ, 100-ից ավել նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորուﬓեր, ցամաքային, ծովային օդային համակարգեր:
Սպասվում են այցելուներ ԱՊՀ երկներից, Եվրոպայից, Ասիայից, Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից, տեղեկացնում է News.am-ը: