2022-04-01 15:12
Լրատվական գործակալություններ
Տեղի է ունեցել Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի առանձնազրույցը
Երևանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի առանձնազրույցը:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։
Հանդիպման ավարտից հետո Արարատ Միրզոյանն ու Զբիգնև Ռաուն հանդես են եկել հայտարարություններով: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Զբիգնև Ռաուի հանդիպումները ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի հետ: